Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը կփոխանակեն լրտեսներին


Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը համաձայնել են փոխանակել լրտեսության մեջ մեղադրվող անձանց:

Մասնավորապես, ըստ ԱՄՆ-ի Արդարադատության դեպարտամենտի, Ռուսաստանը համաձայնել է բանտից ազատ արձակել 4 մարդու, ովքեր դատապարտվել են արեւմտյան հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար:

Մինչ այս հայտարարությունը հայտնի էր դարձել, որ բոլորովին վերջերս Ռուսաստանի օգտին լրտեսելու մեղադրանքով ձերբակալված 10 անձինք Նյու Յորքի դատարանում ընդունել են իրենց մեղքը:

Սա Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ լրտեսների փոխանակման ամենաակնառու դեպքն է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG