Մատչելիության հղումներ

Այդին Մորիկյանի գրքերի շնորհանդեսը


Այդին Մորիկյան
Այդին Մորիկյան

Հայաստանի ազգային գրադարանում հինգշաբթի օրը տեղի ունեցավ հայտնի լրագրող ու հրապարակախոս, վաղամեռիկ Այդին Մորիկյանի «Ասացի եւ ազատեցի իմ հոգին», «Անավարտ աղոթք» եւ «Միայնակ ծերունին, որ զրուցակից էր փնտրում» ժողովածուների շնորհանդեսը:

Ժողովածուների հրատարակությունն իրականացնել է «Նաիրի» հրատարակչությունը:

«Ասացի եւ ազատեցի իմ հոգին» 300 էջանոց ժողովածուն ամփոփում է Մորիկյանի տպագրված եւ անտիպ հրապարակախոսական հոդվածների մի մասը միայն: «Կիսավարտ աղոթք»-ը թրքահայ հայտնի բանաստեղծ Զահրատի` Մորիկյանի կազմած ժողովածուն է: Մորիկյանի խոհափիլիսոփայական երկխոսություններն է ամփոփել «Միայնակ ծերունին, որ զրուցակից էր փնտրում» ժողովածուն:

Վերջին ժողովածուն նկարազարդել է մեր լավագուն գեղանկարիչների Էդվարդ Թադեւոսյանը:

«Դա հոգու պարտք էր: Մենք մտերիմ ընկերներ ենք եղել: Ես շատ թեթեւացած զգացի ինձ, որ արդեն կայացել է այն ասելիքը, որ անընդհատ իրար հետ ենք, ու երբեք այդպիսի զրույց չէր կայացել: Իսկ հրատարակումից հետո արդեն, կարծես թե, այդպիսի մի ավարտուն զրույց եղավ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Էդվարդ Թադեւոսյանը:

Այդին Մորիկյանը Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երկու գումարումների պատգամավոր է եղել 1990-99 թվականներին: Նա «Հայաստանի Հանրապետություն» թերթի հիմնադիր խմբագիրն է եղել, եղել է նաեւ «Հայացք Երեւանից» հանդեսի եւ «Օրրան» օրաթերթի գլխավոր խմբագիրը` մեծապես նպաստելով անկախ մամուլի կայացմանը Հայաստանում:

«Այդինը առինքնող էր կերպարով, երբեք [չի եղել] թշնամական, մաղձոտ, չար: Այդ խաղաղ ընթացքը, եւ նրա սիրած գրականությունը հենց իր պատկերի մեջ էր», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մորիկյանի ընկերներից գրող, Ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG