Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը դիմել է Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններին` պահանջելով ներկայացնել Հայաստանի հետ սահմանի բացման դեպքում նախապատրաստական աշխատանքների մոտավոր ժամկետը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Չիհան» գործակալության հաղորդագրությունը, Կարսի եւ Իգդիրի նահանգապետարաններից պահանջվում է հայտնել, թե որքան ժամանակ կպահանջվի երկու երկրների միջեւ սահմանի բացման համար, եթե նման որոշում ընդունվի, եւ որքան կտեւի հաղորդակցությունների վերականգնումը:
Այդ մասին «Չիհան»-ին հայտնել է Կարսի նահանգապետ Ահմեդ Քարան` հիշեցնելով, որ անցած տարվա հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ - թուրքական արձանագրությունները դեռեւս վավերացված չեն:
«Նախորդ հանդիպումներում հստակ էր, որ սահմանը կբացվի, եթե Հայաստանը ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները: Անշուշտ, ուրախ կլինենք նման հանգամանքներում սահմանի բացման համար», - ասել է Կարսի նահանգապետը:
Քարան հայտնել է, որ եթե սահմանի բացման համար բոլոր պայմանները համաձայնեցվեն, ամեն ինչ պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում: