Այսօր Երեւանում մեկնարկել է Արդարադատության, ազատությունների եւ անվտանգության հարցերով Հայաստան - Եվրոպական միություն ենթակոմիտեի առաջին նիստը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` ենթակոմիտեի աշխատանքները հայկական կողմից համանախագահում են արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը: Եվրամիության պատվիրակությունը գլխավորում է Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Հարավային Կովկասի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Բելառուսի հարցերով բաժանմունքի ղեկավար Ջոն Կյաերը:
Նիստի աշխատանքներում ներգրավված են Հայաստանի գլխավոր դատախազության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, Միգրացիայի պետական ծառայության, արտաքին գործերի, արդարադատության, էկոնոմիկայի նախարարությունների եւ այլ գերատեսչությունների պաշտոնյաներ:
Հանդիպման օրակարգում են սահմանների կառավարման, կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, միգրացիոն քաղաքականության, դատաիրավական համագործակցության, ինչպես նաեւ Եվրամիության երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու վերաբերյալ հարցեր: