«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված` որպես փաստաթուղթ գոյություն ունեն միայն Մադրիդյան առաջարկները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը` մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում կողմերին ներկայացված Մադրիդյան առաջարկների նոր տարբերակի մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը:
«Թեեւ Ռուսաստանը այդ գործընթացում մեծ դեր է խաղում, եւ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ անցկացվել է մի քանի հանդիպում, առաջարկները պատրաստվում են միայն համանախագահների կողմից: Նորացված Մադրիդյան առաջարկները գոյություն ունեն որպես փաստաթուղթ, եւ անցած տարի դրանք ներկայացվել են երկու կողմերին: Սանկտ Պետերբուրգում քննարկվել են միայն տարբեր մոտեցումներ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Պոլուխովը եւ պնդել, թե «Նալբանդյանի այդ հայտարարությունը միայն մեկ նպատակ է հետապնդում` շեղել հայաստանյան եւ միջազգային հանրության ուշադրությունը հարցի էությունից»:
Կիրակի օրը Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ Սանկտ Պետերբուրգում համանախագահները կողմերին են ներկայացրել Մադրիդյան առաջարկների նոր տարբերակ:
«Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո ես հայտարարել էի, որ եւս մեկ կարեւոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում, կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր, այսինքն` մինչ հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, երբ որ ներկայացվեց կողմերին նոր տարբերակը Մադրիդյան առաջարկների», - ասել էր Նալբանդյանը` հավելելով. - «Մի քանի օր առաջ այստեղ նաեւ եռանախագահներն էին, որոնց հետ մենք քննարկեցինք` շարունակել բանակցությունները հենց այս պայմանավորվածությունների հիման վրա»: