Մատչելիության հղումներ

Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է


Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի ժամկետը անցած շաբաթավերջին երկարաձգվել է եւս մեկ ամսով:

Վարդանյանի` Հայաստանում ապրող հարազատների փոխանցմամբ, Տիրասպոլի քաղաքային դատարանը որոշումը ընդունել է կարճատեւ նիստում, որի օրվա մասին չեն տեղեկացվել նույնիսկ անազատության մեջ գտնվող լրագրողի ընտանիքի անդամները:

Հիշեցնելով, որ դատարանի նախկին նիստին ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին չի թույլատրվել ներկա գտնվել, Վարդանյանի հարազատները պնդում են, որ «նման կոնսպիրատիվ մեթոդների նպատակը գործի միջազգային հնչեղությունը եւ դրա վերաբերյալ հասարակական կարծիքը լռեցնելն է»:

Հայազգի լրագրողի հարազատները հերթական անգամ կոչ են անում Մերձդնեստրի իշխանություններին «անսալ բանականության ձայնին եւ քաղաքական կամք ցուցաբերել Էռնեստ Վարդանյանի անհապաղ ազատ արձակման հարցում»:

Ծնունդով գյումրեցի 30-ամյա Էռնեստ Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG