Թուրքիան սպառնում է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ, եթե այդ երկրի իշխանությունները ներողություն չխնդրեն մայիսի 31-ին Գազայի հատվածում «Ազատության նավատորմիղի» վրա կատարված հարձակման համար։
«Իսրայելը կա'մ պետք է ներողություն խնդրի կատարվածի համար, կա'մ համաձայնի միջադեպի շուրջ միջազգային հետաքննությանն ու դրա արդյունքներին, հակառակ դեպքում Թուրքիան կխզի հարաբերությունները այդ երկրի հետ», - թուրքական պարբերականներից մեկին ասել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։
Ի պատասխան` պաշտոնական Թել Ավիվը հայտարարել է, թե մտադիր չէ որեւէ մեկից ներողություն խնդրել սեփական քաղաքացիներին պաշտպանելու համար։