Մատչելիության հղումներ

Քլինթոնը այցելեց Ծիծեռնակաբերդ


Այսօր առավոտյան Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլիթոնը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, պետքարտուղարը ծաղիկներ եւ ծաղկեպսակ է դրել ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

«Պետքարտուղարը մասնավոր այցով եղավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` իր հարգանքի տուրքը մատուցելու 1.5 միլիոն հայերին, որ իրենց կյանքը կորցրեցին 1915 թվականին», - ասված է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունում:

Սա Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության առաջն փաստն է պատմության մեջ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG