Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության` տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, Հելսինկյան սկզբունքների հիման վրա ինքնորոշման իրավունքի վրա հիմնված խաղաղ կարգավորման կողմնակից է:
«Միացյալ Նահանգները չի կարող լուծել հակամարտությունը, սակայն կարող է օգնել կողմերի մերձեցմանը, որպեսզի նրանք համաձայնության գան», - ասել է պետքարտուղարը: - «Նախագահ Օբաման վերահաստատեց այդ նվիրվածությունը Տորոնտոյի գագաթնաժողովի ժամանակ, եւ ես ընդգծեցի դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկումների ժամանակ»:
«Մենք պատրաստ ենք օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին` հասնելու հակամարտության երկարատեւ խաղաղ կարգավորման», - վստահեցրել է Քլինթոնը եւ, «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, հավելել. - «Վերջին քայլերը դեպի խաղաղություն սովորաբար ամենադժվարինն են, սակայն մենք տեսնում ենք, որ խաղաղությունը հնարավոր է եւ պահանջված»:
«Խաղաղությունը պետք է` կառուցելու երկու կողմերի համար բարգավաճ անվտանգ ապագա: Տարածաշրջանի եւ Ադրբեջանի բոլոր մարդիկ իրավունք ունեն անվտանգ կյանքի», - շեշտել է պետքարտուղարը:
«Մենք կարծում ենք` առաջընթաց կա», - ասել է Քլինթոնը` ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «մեծ առաջնահերթություն ունի ԱՄՆ-ի համար»։
ԱՄՆ-ի պետքարտուղարը դատապարտել է Ղարաբաղի ճակատային գծում հրադադարի խախտումը, որտեղ անցած ամիս չորս հայ ու երկու ադրբեջանցի զինծառայողներ զոհվեցին։
«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է ուժի գործադրումը շփման գծում», - հայտարարել է նա։
Ադրբեջանի արտգործնախարարը, իր հերթին, հայտնել է, որ Բաքվում ԱՄՆ-ի պետքարտուղարի քննարկած կարեւորագույն հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն էր:
«Միացյալ Նահանգները` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, նվիրված են խաղաղությանը տարածաշրջանում եւ ձգտում են, որպեսզի հակամարտությունը լուծում գտնի հնարավորինս շուտ», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Մամեդյարովը:
Բաքվում Միացյալ Նահանգների պետքարտուղարն անդրադարձել է նաեւ հայ - թուրքական հարաբերություններին` կապելով այդ հարցի, նաեւ Ղարաբաղյան հակամարտության լուծումը տարածաշրջանի բարեկեցության հետ:
«Ցավոք սրտի, մենք չտեսանք այն, ինչ կցանկանայինք տեսնել: Ճեղքում այդ հարցում մենք չտեսանք: Դա տարածաշրջանի շահերից է բխում` ունենալու ավելի մեծ տնտեսական շփում, ինտեգրացիայի հնարավորություններ», - ասել է Քլինթոնը:
Պետքարտուղարի գնահատմամբ` Ադրբեջանի տնտեսությունն այժմ ավելի լավ վիճակում է, քան հարավկովկասյան մյուս հանրապետություններինը, ուստի Միացյալ Նահանգների տեսլականը նա համարել է բաց սահմաններով տարածաշրջանային ընդհանուր շուկա ձեւավորելը:
«Եվ դա բխում է բոլորի շահերից», - շեշտել է նա` նշելով, որ հարաբերությունները կարգավորելուն ուղղված աշխատանքը Միացյալ Նահանգները շարունակելու է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ կիրակի օրը կայացած հանդիպումներից բացի, Միացյալ Նահանգների պետքարտուղարը Բաքվում հանդիպել է նաեւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, որոնք նախորդ երկու օրերին այցելել էին Ստեփանակերտ եւ Երեւան, իսկ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներ են ունենալու երկուշաբթի օրը:
Ադրբեջան այցի շրջանակներում պետքարտուղար Քլինթոնը հանդիպել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` շեշտելով, որ «ազատ կամարտահայտությանը վերաբերող Միացյալ Նահանգների տեսակետները չեն փոփոխվում, Ադրբեջանը շատ բան է արել անկախության շրջանում, բայց շատ մարտահրավերներ դեռեւս առկա են»:
«Ժողովրդավարությունը միայն ընտրություններին չի վերաբերում», - հայտարարել է Քլինթոնը` կրկին անդրադառնալով ազատազրկված ադրբեջանցի բլոգերների խնդրին, որոնց ներկայացված պաշտոնական մեղադրանքը խուլիգանությունն է, սակայն Ադրբեջանի մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարում են, որ նրանք ազատ կամարտահայտության համար են հետապնդվում:
«Նախագահ Օբաման եւ ես շատ նամակներ ենք ստանում երկու երիտասարդ բլոգերների մասին, որոնք գտնվում են բանտում։ Այսօրվա իմ հանդիպումներում ես, իհարկե, բարձրացրել եմ այդ հարցը», - «Ֆրանսպրես»-ի վկայությամբ` ասել է Քլինթոնը երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած «կլոր սեղանի» հանդիպմանը։