Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւը ԱՄՆ-ի օգնությունն է խնդրում լուծելու համար Ղարաբաղի խնդիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Բաքու։ Կիրակի օրը, մինչ Ադրբեջանի նախագահի հետ դռնփակ բանակցությունները, Իլհամ Ալիեւն ու Հիլարի Քլինթոնը հանդես են եկել կարճ հայտարարությամբ։

Ադրբեջանի նախագահը պաշտոնական Վաշինգտոնի օգնությունն է խնդրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը գտնելու համար։ Իլհամ Ալիեւը Քլինթոնին ասել է, թե «դա ամենամեծ խնդիրն է մեզ համար եւ հիմնական սպառնալիքը տարածաշրջանային անվտանգությանը»։

«Մենք ցանկանում ենք հասնել այդ հարցի լուծմանը որքան հնարավոր է շուտ», - Ադրբեջանի նախագահի` նույն այդ հանդիպման ընթացքում հնչեցրած խոսքերն է մեջբերում «Ռոյթերզ» գործակալությունը:

Ալիեւը նաեւ նշել է, թե Ադրբեջանը ակնկալում է, որ Միացյալ Նահանգները հակամարտությունը լուծելու համար «սերտորեն կաշխատի մեզ հետ եւ մյուսների հետ» եւ կօգնի գտնելու կարգավորումը «հիմնված միջազգային օրենքի վրա»։

Քլինթոնն արձագանքել է, ասելով թե` «խնդիրը որ դուք նշեցիք, կարեւոր է մեզ համար»։

Այունուհետեւ սկսվել է նրանց դռնփակ առանձնազրույցը։

Իլհամ Ալիեւը ԱՄՆ-ի պետքարտուղարին ընդունել է Կասպից ծովի առափնյա իր ամառային նստավայրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG