Մատչելիության հղումներ

Նիկա Գիլաուրի. «Մոզդոկ - Հայաստան գազատարը չի սեփականաշնորհվի»


Ուրբաթ երեկոյան Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին, ելույթ ունենալով խորհրդարանի արտահերթ նիստում, հայտարարել է. -«Վրաստանի կառավարությունը չի պատրաստվում մասնավոր ընկերություններին վաճառել երկրի տարածքով Ռուսաստանից Հայաստան ձգվող գազատարը»։

Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարի սեփականաշնորհման մասին քննարկումները սկիզբ առան այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները խողովակաշարը հանեցին ռազմավարական օբյեկտների ցանկից։ «Խողովակաշարը ռազմավարական օբյեկտ հանդիսանալու մասին խոսակցությունները հնացել են», - հայտարարել էր իշխող «Ազգային շարժում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Lաշա Թորդիան:

«Անձամբ ես դեմ եմ գազատարի սեփականաշնորհմանը», - «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, երեկ հայտարարել է վարչապետ Գիլաուրին` չբացառելով սակայն, որ 4-5 տարի հետո կարող է վաճառքի հանվել խողովակաշարի բաժնետոմսերի մի մասը։

«Բաժնետոմսերի 5-10 տոկոսը կարող է մասնավորեցվել` աճուրդի դրվելով լոնդոնյան բորսայում», - նշել է Վրաստանի վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG