Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»


Հուլիսի 3-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, համանախագահները արտգործնախարար Նալբանդյանին ներկայացրել են նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ունեցած իրենց հանդիպումները:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի «լիակատար մասնակցությունը խաղաղ կարգավորման բանակցություններին անհրաժեշտություն է եւ գործընթացի արդյունավետության երաշխիք, քանի որ առանց Արցախի անհնար է համաձայնության գալ»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սանկտ-Պետերբուրգում կայացած Նախագահների եռակողմ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքների հիման վրա բանակցությունների շարունակումը:

Օրակարգում էր նաեւ հուլիսի կեսերին Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում նախարարական մակարդակով հնարավոր հանդիպման կազմակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG