Ռոզա Օթունբաեւան այսօր պաշտոնապես ստանձնեց անցումային շրջանում Ղրղըզստանի նախագահի պաշտոնը:
Օթունբաեւան նախագահի պաշտոնը ստանձնում է հունիսի 27-ին անցկացված հանրաքվեի արդյունքում երկրի նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու հաջորդ օրը: Պաշտոնական տվյալներով, ընտրողների 90 տոկոսից ավելին քվեարկել է երկրի նոր Սահմանադրության օգտին, որով Ղրղըզստանը դարձավ առաջին խորհրդարանական հանրապետությունը Կենտրոնական Ասիայում:
Օթունբաեւան նախագահի լիազորությունները կիրանացնի մինչեւ 2011 թվականի դեկտեմբերի 31-ը: Մինչեւ հոկտեմբերին նշանակված խորհրդարանական ընտրությունները Օթունբաեւան նաեւ կգլխավորի կառավարությունը:
59-ամյա Ռոզա Օթունբաեւան առաջին կին նախագահն է միջինասիական տարածաշրջանում: