Ադրբեջանի պատվիրակությունը ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի` հուլիսի 6-10-ը Օսլոյում կայանալիք 19-րդ նստաշրջանում բարձրացնելու է հուլիսի 18-ին ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտում տեղի ունեցած միջադեպի ժամանակ զոհված ադրբեջանցի զինվորի մարմինը վերադարձնելու հարցը:
«Մենք կդիմենք մեր օտարերկրյա գործընկերներին այդ հարցում օժանդակության համար», - 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան:
Հունիսի 18-ի ուշ երեկոյան ղարաբաղա - ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում Ղարաբաղի պաշտպանության բանակի եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` եւս 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։