Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թեկնածուն համարվող Քրիստիան Վուլֆը երրորդ փորձից, ի վերջո, ընտրվել է այդ երկրի նախագահ:
Նախընթաց երկու քվեարկություններում Վուլֆը չէր կարողացել Բունդեսթագում անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել:
Գերմանիայի նախագահի պաշտոնում Վուլֆը փոխարինելու է Հորսթ Քյոլերին, ով հրաժարական է տվել մոտ մեկ ամիս առաջ: Քյոլերը ստիպված էր դիմել այդ քայլին այն բանից հետո, երբ աղմկահարույց հայտարարություններ էր արել Աֆղանստանում գերմանական զինուժի ներկայության անհրաժեշտության մասին:
Նախագահի պաշտոնը Գերմանիայում զուտ արարողակարգային է: