Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կայցելի հուլիսի 4-5-ը: Այդ մասին երեկ Պետդեպարտամենտում կայացած ճեպազրույցում հայտնել է պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
Գորդոնի փոխանցմամբ` Երեւանում Քլինթոնը հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պետքարտուղարը հանդիպելու է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ քննարկելու է մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հետ կապված հարցեր:
Պետքարտուղարի տեղակալը հաստատել է, որ Հայաստանի ղեկավարության հետ Քլինթոնի հանդիպումների ժամանակ քննարկվելիք հարցերի թվում են լինելու Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը եւ հայ - թուրքական հաշտեցման գործընթացը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարը Երեւան է ժամանելու Բաքվից, ուր հուլիսի 4-ին նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ, երիտասարդության հետ քննարկումներ մամուլի ազատության եւ քաղաքական մասնակցության հարցերով:
Հուլիսի 1-3-ը Հիլարի Քլինթոնը այցելելու է Ուկրաինա եւ Լեհաստան, իսկ հուլիսի 5-ին Երեւանից մեկնելու է Թբիլիսի, որտեղ էլ ավարտելու է իր շրջագայությունը: