20 երկրներից ժամանած շուրջ 90 սփյուռքահայ գրողներն ու նրանց հայաստանցի գրչակիցների քննարկումները առաջիկա օրերին նվիրված կլինեն «Նոր իրականություն եւ նոր գրականություն», «Հայ գրականությունն արդի աշխարհի համատեքստում», «Ժամանակակից հայ գրականության միջազգայնացումը», «Գրական մամուլը Հայաստանում եւ Սփյուռքում» եւ այլ խնդիրների:
Համագումարի պատվիրակներից Երեւանի պետական համալսարանի Հայ գրականության ամբիոնի վարիչ Վազգեն Գաբրիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում առանձնացրեց հետեւյալ խնդիրները. - «Որքան հնարավոր է` ավելի մոտենալ կյանքին եւ ոչ թե օդում սավառնել, ինչպես որ մեր շատ պոետներ: Ազգային մտածողություն եւ ո'չ դրսից եկած տարբեր գրական եւ այլ կարգի հոսանքներ ու ոճեր: Երկու ոտքով` մայր հողի վրա»:
Գրականագետ Դավիթ Գասպարյանը գրականության խնդիրներից կարեւորեց «հայոց լեզվի համար շարունակվող պատերազմը, որ այսօր վտանգի է ենթարկվում», «գրականության ուսուցումը դպրոցում, բուհերում, որը ոտնահարվում է»:
Սփյուռքահայ անվանի բանաստեղծներից երուսաղեմաբնակ Անուշ Նագգաշյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում սփյուռքահայ գրականության խնդիրներին անդրադառնալով` ասաց. - «Ժամանակի հետ փոխվում են թեմաները: Օրինակ, Մեծ եղեռնից հետո սփյուռքում նյութը ամբողջովին հայապահպանումն էր, Հայաստանը սովետական ռեժիմի տակ էր: Այսօր դարձյալ հայապահպանման մասին է մեր գրականության նյութը, բայց` արդեն ուրիշ ձեւով»:
Ամենացավալին, ըստ Նագգաշյանի, այն է, որ հայ գրողները սփյուռքում սկսում են գրել ոչ հայերեն:
Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» օրաթերթի հիմնադիր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը նույնպես ցավով խոսեց սփյուռքում տարեցտարի ավելացող օտարագիր հայ գրողների թեմային: Նրա համոզմամբ, օտար լեզվով գրվող գրականությունը դժվար է հայ գրականություն կոչել:
«Որովհետեւ գրականությունը ինչ լեզվով որ գրվում է, այդ ազգին, այդ ժողովրդին է պատկանում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստարկեց նա` շարունակելով. - «Այդ տեսակետից, ես կարծում եմ, որ սփյուռքում հայ գրականությունը, դժբախտաբար, շատ-շատ 10 տարի, 15 տարի եւս կդիմանա, իսկ դրանից հետո, եթե մի հրաշք չպատահի... Բայց ես հրաշքի հավատացողներից եմ, քանի որ հայ ժողովուրդը քանիցս հրաշքներ է իրագործել...»:
Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի համոզմամբ` կարեւորը գրելն է. - «Թող նույնիսկ գրամոլները գրեն, թող գրեն, մի բան դուրս կգա»: