Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ


Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այլեւս Ռուսաստանի քաղաքացի չէ:

«Գրուզիա օնլայն» պարբերականի փոխանցմամբ` Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Ջալաղանիան այսօր կայացած ճեպազրույցում տեղեկացրել է, որ Վաշաձեի համապատասխան դիմումը բավավարելու մասին որոշումը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բավարարել է հունիսի 23-ին` «երկար քննարկումից հետո»:

52-ամյա Գրիգոր Վաշաձեն Վրաստանի եւ Ռուսաստանի երկքաղաքացիություն ուներ:

Ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը Գրիգոլ Վաշաձեն ներկայացրել էր անցած տարվա նոյեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG