Բոլոր աստիճանի հրամանատարների պատրաստությունը հերթական անգամ ստուգելու նպատակով, ինչպես նաեւ զինված ուժերի ղեկավարման համակարգի կատարելագործման նպատակով, հունիսի 22-25-ը ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակն անցկացրել է շտաբային զորավարժություններ:
Ինչպես այսօր տեղեկացնում է Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության բաժինը, «զորավարժությունների ողջ ընթացքում արձանագրված դինամիկ զարգացումներն ու վերջնական արդյունքները ցույց տվին, որ Ղարաբաղի զինված ուժերի ղեկավարման համակարգն ու միավորումների, զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարական կազմը լավագույնս են տիրապետում իրենց պարտականություններին եւ պատրաստակամ են հավուր պատշաճի կատարելու առաջադրված ցանկացած մարտական խնդիր»:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը ասաց, թե այս զորավարժությունները պլանային են եւ պայմանավորված չեն վերջին շրջանում ղարաբաղա - ադրբեջանական սահմանի լարված իրավիճակով:
Համաձայն Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, հունիսի 26-27-ը եւ այսօրվա ընթացքում ղարաբաղա - ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: «Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հորադիզ, Նուզգեր, Աշաղը Աբդուռահմանլի, Քյուրդլար, Աշաղը Վեյսալի, Քարվենդ, Մարզիլի, Յուսուգջանլու, Չեյիլ լեռ, Կուրոպատկինո, Բաշ Քարվենդ, Սարըջանլու, Շուրաբադ, Գիյասլը, Քենգեռլի, Սեյսուլան, Ջրաբերդ, Լեւոնարխ, Նամիրլի, Թալիշ եւ Գյուլիստան ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:
Ռուզաննա Ստեփանյան