Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը խստորեն քննադատել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների շաբաթ օրվա հայտարարությունը:
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերաբերյալ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը պետք է Մարտակերտի վրա Ադրբեջանի հունիսի 18-ի հարձակման խիստ դատապարտում լիներ: Փոխարենը, այն սոսկ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կապիտուլյացիայի` իրենց հնամաշ կոչի կրկնությունն էր», - հայտարարել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նրա համոզմամբ` երեք նախագահների հայտարարությունը «եւս մեկ անգամ ներկայացնում է միակողմանի բանաձեւը, որում Ղարաբաղի վրա ճնշում է գործադրվում` անելու իր անվտանգությանն առնչվող բացահայտ, մեծապես վտանգավոր եւ անդառնալի զիջումներ` մշուշոտ եւ իրավական ուժ չունեցող խոստման դիմաց, թե իր կարգավիճակը կարող է որոշվել չհստակեցված գործընթացով, չպարզված դերակատարներով, ապագայի ինչ-որ չճշտված պահի»: