Կիրակի օրը հերթական անակնկալը գրանցվեց Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. 1/8 եզրափակիչի հանդիպմանը Գերմանիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթանակ տոնեց Անգլիայի թիմի նկատմամբ:
Առաջին խաղակեսի վերջում, երբ Գերմանիան հաղթում էր 2:1 հաշվով, ուրուգվայցի մրցավարը անհասկանալի պատճառներով չհաշվեց Անգլիայի խփած գնդակը:
Ուժեղագույն այս երկու թիմերից մեկը ստիպված էր լինելու 1/8-ից հետո հրաժեշտ տալ առաջնությանը, սակայն Գերմանիայի` նման խոշոր հաշվով հաղթանակը Անգլիայի նկատմամբ աննախադեպ էր երկու երկրների հավաքականների հանդիպումների պատմության մեջ. 1930 թվականից մինչ այժմ երկու թիմերի հանդիպումներում մի քանի խոշոր հաշվով հաղթանակ տարել էր Անգլիան:
Քառորդ եզրափակիչում Գերմանիան հուլիսի 3-ին կհանդիպի Արգենտինայի հետ, որը 1/8 եզրափակիչում կիրակի ուշ երեկոյան 3:1 հաշվով առավելության հասավ Մեքսիկայի նկատմամբ: