Շաբաթ օրը հայտնի դարձավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության քառորդ եզրափակիչի առաջին զույգը. հուլիսի 2-ին կհանդիպեն Ուրուգվայը եւ Գանան:
Ուրուգվայը 1/8 եզրափակիչում 2:1 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի նկատմամբ, Գանան նույն հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին` լրացուցիչ ժամանակում. խաղի հիմնական ժամանակը ավարտվել էր 1:1:
1/8-ից առաջնությանը հրաժեշտ կտան եւս առնվազն երկու ուժեղագույն թիմեր. կիրակի օրը միմյանց հետ հանդիպում են Անգլիայի եւ Գերմանիայի, երեքշաբթի` Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի եւ Պորտուգալիայի թիմերը:
Մրցաշարի խմբային փուլը չեն հաղթահարել աշխարհի 2006 թվականի առաջնության հաղթող Իտալիան եւ երկրորդ տեղը զբաղեցրած Ֆրանսիան: