Մատչելիության հղումներ

Ղրղըզստան են վերադառնում շուրջ 70 հազար ուզբեկ փախստականներ


Ուզբեկստանից Ղրղըզստան են վերադառնում ազգամիջյան բախումների հետեւանքով երկիրը լքած շուրջ 70 հազար փախստականները՝ հիմնականում Ղրղըզստանի հարավում բնակվող ուզբեկ փոքրամասնության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտարարել է Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Իսակովը։

Ղրղըզստանի հարավում գտնվող Օշ քաղաքում տեղի ունեցած ազգամիջյան բախումների առնչությամբ հարուցվել է ավելի քան 500 քրեական գործ, 60 մարդ ձերբակալվել է։

Ղրղըզստանի իշխանությունների հրապարակած տվյալներով, ազգամիջյան բախումների արդյունքում զոհվածների թիվը 275 է, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG