Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամիս կայցելի Հայաստան եւ Ադրբեջան՝ Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի 5 երկրներ կատարելիք շրջագայության ընթացքում։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին ասել է, որ Հիլարի Քլինթոնը հարավկովկասյան այցի ընթացքում հանդիպումներ է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկելու է երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խնդիրները։
Հուլիսի 1-ից 5-ը ԱՄՆ-ի պետքարտուղարը նախատեսում է այցելել Կիեւ, Կրակով, Բաքու, Երեւան եւ Թբիլիսի, ասել է Քրոուլին։