Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը բանակում արդեն սկսվել է


Ղրղըզստանի զինծառայողները այսօր քվեարկել են սահմանադրական փոփոխությունների համար անցկացվող հանրաքվեում։

Թեեւ հանրաքվեի օրը նշանակվել է հունիսի 27-ին, զինվորականները ավելի վաղ քվեարկեցին, որպեսզի այդ օրը զգոն ու բարձր պատրաստվածության մեջ լինեն։

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել է, որ երկրի հարավում քվեարկության անցկացումը շատ կարեւոր է։

Հարավային շրջաններում ղրղըզների ու ուզբեկների միջեւ տեղի ունեցած միջէթնիկական վերջին բախումները ավելի քան 250 մարդու կյանք խլեցին, տասնյակ հազարավոր մարդիկ փախստական դարձան։

Ղրղըզստանի սահմանադրության փոփոխությունները նախատեսում են երկրի նախագահի լիազորությունների զգալի կրճատում եւ խորհրդարանական կառավարման համակարգի ստեղծում, ինչը առաջինը կլինի Կենտրոնական Ասիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG