Հայաստանի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ այսօր ստորագրվել է ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, փաստաթուղթը ստորագրել են երկու պետությունների ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին` վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ:
Համաձայնագրի ստորագրման արարողությունը կայացել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Քուվեյթի ֆինանսների նախարարի հետ Տիգրան Սարգսյանի հանդիպման ավարտին:
Հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության մի շարք ոլորտներում փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել մասնավորապես հանքարդյունաբերության, զբոսաշրջության զարգացման եւ օդային հաղորդակցության բնագավառներում երկկողմ գործարար կապերի աշխուժացման համար բարենպաստ պայմանների ստեղծման վերաբերյալ։