Մոդլովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն այսօր հրամանագիր է ստորագրել հունիսի 28-ը երկրում Խորհրդային օկուպացիայի օր հռչակելու մասին:
Փաստաթղթում, որը, ռուսաստանյան ՌԲԿ պարբերականի վկայությամբ, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ներկայացրել է ինքը Գիմպուն, նշված է, որ 1940 թվականի հունիսի 28-ին Խորհրդային բանակը մտել է Բեսարաբիա (ներկայիս Մոլդովան)` այն վերադարձնելով Ռուսաստանի 1918 թվականի սահմաններ, ինչը որակված է անեքսիա:
Հրամանագրով նախատեսվում է հունիսի 28-ին խորհրդային օկուպացիայի եւ կոմունիստական ամբողջատիրական վարչակազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացնել, ինչպես նաեւ պահանջվում է երկրի տարածքից դուրս բերել ռուսական զորքերը, որոնք եւս օկուպացիոն են որակված:
Նախատեսվում է նաեւ մայրաքաղաք Քիշնեւի կենտրոնական հրապարակում` կառավարության շենքի առջեւ, կոմունիստական ռեժիմի զոհերի հուշարձան կանգնեցնել, որի հիմնաքարը կդրվի արդեն այս տարի:
Խորհրդային շրջանում հունիսի 28-ը նշվել է որպես բոյարա-ռումինական օկուպացիայից Բեսարաբիայի եւ Քիշնեւի ազատագրման եւ խորհրդային հայրենիքի հետ վերամիավորման օր: