Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոնիտորինգը այսօր անցել է առանց միջադեպերի:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական գործակալությունները` վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկատվությունը, մոնիտորինգը անցկացվել է Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Բորսունլու բնակավայրի մոտակայքում:
Ադրբեջանական կողմից դիտարկումը իրականացրել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, նրա գրասենյակի համակարգողը եւ դաշտային օգնականը:
Հիշյալ բնակավայրը գտնվում է Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածում, որտեղ հունիսի լույս 19-ի գիշերը Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար ձեռնամարտի հետեւանքով հայկական կողմից 4 զինծառայողներ զոհվել եւ եւս 4-ը վիրավորվել են, մեկ զոհ կա ադրբեջանական կողմից:
Այդ միջադեպից հետո լարվածությունը Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանին պահպանվում է: Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից գրեթե ամեն օր հաղորդագրություններ են ստացվում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի հարյուրավոր խախտումների մասին: