Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով վաղը Երեւան կժամանի Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարար Միխայել Շպինդելեգերի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` այցի ընթացքում նախատեսված է Ավստրիայի եվրոպական ու միջազգային հարցերի դաշնային նախարարի հանդիպումը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Այցի շրջանակներում նախարար Շպինդելեգերը ծաղկեպսակ կդնի Ծիծեռնակաբերդի զոհերի հուշահամալիրում:
Էդվարդ Նալբանդյանի եւ Միխայել Շպինդելեգերի հանդիպմանը կհաջորդի նախարարների համատեղ ասուլիսը: