Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` այցի շրջանակներում նախատեսված է, մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրում: