Երեւանյան մամուլը շարունակում է լայնորեն արձագանքել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած արյունալի բախմանը:
«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ՀՅԴ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը այսպես է բացատրում սահմանային բախումների առնչությամբ Դաշնակցության հայտարարությամբ հանդես չգալու հանգամանքը. - «Եթե պետք է պատասխանենք Ադրբեջանի սադրիչ գործողություններին, ապա միայն պետական մակարդակով։ Այսինքն՝ պետք է պատասխանի բանակը, իսկ ով ուզում է իր մասնակցությունը բերել այդ պատասխանին, թող գնա եւ կանգնի պետության, բանակի դրոշի տակ։ Այստեղ ինքնագործունեությունը, 90-ական թվականների պարտիզանական մտածելակերպը այլեւս անընդունելի է։ Սա է նաեւ պատճառը, որ մեր կուսակցությունը այդպիսի հայտարարություններ չի անում։ Կլինի՞ համընդհանուր մոբիլիզացիա՝ բոլորս կլինենք ճակատում, բայց, կրկնում եմ, դա պիտի արվի պետական մակարդակով»։
«Առավոտ»-ի հետ զրույցում Լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով վերը նշված միջադեպից հետո պատերազմի վերսկսման մասին ահագնացող կանխատեսումներին, գնահատում է. - «Ես չեմ ուզում իրավիճակը շատ հոռետեսորեն գնահատել, թեեւ նման հավանականություն տեսնում եմ: Պատճառն այն է, որ թե' հայկական, թե' հատկապես ադրբեջանական կողմերը, նաեւ միջազգային հանրությունն ու Մինսկի խմբի համանախագահները խաղ են անում, որի նպատակը ոչ թե հակամարտությունը լուծելը կամ երկու հասարակություններին հաշտեցնելն է, կամ հակամարտության գոնե փուլային լուծման հասնելը, այլ տարածաշրջանում գերտերությունների աշխարհաքաղաքական շահերի հետապնդումը: Ցավոք, Հայաստանը, շնորհիվ այս իշխանությունների, այդ խաղացողների ձեռքին մանրադրամ է դարձել: Որեւէ մեկը, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահող երկրները հակված չեն խնդիրը լուծելու, եւ Հայաստանի կամ Ղարաբաղի ժողովրդի խնդիրները նրանց այնքան էլ հետաքրքիր չեն: Նրանք փորձում են լուծել իրենց խնդիրները: Որքանո՞վ նրանց դիրքորոշումներն այդ համատեքստում կմերձենան, որքանո՞վ նրանց շահերը կբախվեն` այլ հարց է, բայց Հայաստանն այդ գործընթացում գործոն չէ. նա անում է այն, ինչ ասում են, ու չի անում այն, ինչ չեն ասում»:
«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը նոր իրողությունների համատեքստում համեմատում է վրաց-օսական եւ հայ-ադրբեջանական հակամարտությունները. - «Վրաց-օսական պատերազմում պարտվողը ոչ այնքան վրացական բանակն էր, որքան վրացական դիվանագիտությունը: Վրաց դիվանագիտությունը չկարողացավ ապահովել մի այնպիսի վիճակ, որ Ռուսաստանը չմիջամտի Հարավային Օսիայում տեղի ունեցող պատերազմին, եւ սրանով Վրաստանի պարտությունը երաշխավորվեց: Եթե Վրաստանը կարողանար ապահովել Ռուսաստանի չեզոքությունը, միանշանակ ծնկի կբերեր Հարավային Օսիային, իսկ Ռուսաստանի միջամտությունը հռետորական դարձրեց վրացական բանակի մարտունակության հարցը, որովհետեւ ինչքա՞ն մարտունակ պիտի լիներ վրացական բանակը, որ հաղթեր Ռուսաստանի բանակին: Այս իրողությունն է պատճառը, որ հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող միջադեպերի ֆոնին ինձ հուզում է ոչ միայն Ադրբեջանի բանակի մարտունակությունը, այլ հետեւյալ հարցը` արդո՞ք մեր դիվանագիտությունն ապահովել է կամ ի վիճակի ապահովել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան զուրկ լինի միջամտելու հնարավորությունից: Հարցը, գոնե այս պահին, հռետորական է, բայց եւ չի կարելի չարձանագրել, որ «ֆուտբոլային դիվանագիտությունը» ոչ թե փոքրացրել, այլ մեծացրել է հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմին Թուրքիայի միջամտության հնարավորությունը: Ճիշտ հասկանանք. եթե «ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկից առաջ նման հնարավորությունը, ասենք, 0.001 տոկոս էր, հիմա հաստատ դարձել է 0.002 տոկոս: Ինչպես նախկինում, հիմա էլ այս թիվը հնարավոր է` աննշան է, միզեր, բայց միտումը ինքնին սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը»:
«Հրապարակ» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Նոր պատերազմի դեպքում զոհ տվողները լինելու են անպաշտպաններն ու խեղճերը, որոնք մեծ քաղաքականության վրա ազդելու լծակներ չունեն, ուստի նրանց կարծիքից ու վերաբերմունքից էլ ոչինչ կախված չէ: Կարելի էր մի ֆանտաստիկ էքսպերիմենտ անել` պատերազմի գիծ ուղարկել ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրում վճռորոշ ձայն ունեցողների զավակներին եւ տեսնել` արդյո՞ք նույն օլիմպիական հանդարտությամբ կհայտարարեն, որ բանակցությունները շարունակվում են, մենք տալիք-առնելիք չունենք, շտապելու տեղ` նույնպես, այս «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը մեզ լրիվ ձեռք է տալիս: Եվ ընդհանրապես շատ հետաքրքրիր կլիներ իմանալ, թե իշխանական տարբեր կաբինետներում ծվարած մորթապաշտներից քանիսի որդիներն են Ղարաբաղում, կամ ընդհանրապես բանակում ծառայում այսօր: Եթե կա գետ մեկ այդպիսի պաշտոնյա, ես պատրաստ եմ խոսքերս ետ վերցնել»: