Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Եվրախորհրդին խորհրդարանական վեհաժողովի կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերել նույն մոտեցումը, ինչ Կոսովոյի դեպքում:
«Իրավիճակը Կոսովոյում եւ Եվրոպայի խորհրդի դերը» զեկույցի վերաբերյալ երեկ ելույթ ունենալով Վեհաժողովի ամառային նստաշրջանում, Փոստանջյանը թվարկել է քննարկվող փաստաթղթում ամրագրված մի շարք սկզբունքներ, որոնցով, նրա համոզմամբ, Եվրախորհուրդը պետք է առաջնորդվի նաեւ Ղարաբաղի հարցում:
«Միջազգային հանրությունը պետք է դադարեցնի երկակի ստանդարտների կիրառումը: Եվրոպայի խորհուրդը պետք է ձեւակերպի հստակ խնդիր ոչ միայն Կոսովոյի համար, այլեւ Լեռնային Ղարաբաղի: Եվ այս փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի համար կարող է ծառայել որպես մոտավոր ճանապարհային քարտեզ», - հայտարարել է Զարուհի Փոստանջյանը իր ելույթում, որի տեքստը տրամադրել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից:
«Խորհրդարանական վեհաժողովը համոզված է, որ առկա հանգամանքներում իր ուշադրությունը Կոսովոյի դեպքում պետք է սեւեռված լինի ոչ թե կարգավիճակի, այլ ստանդարտների վրա: Մասնավորապես, այն հավատում է, որ անկախ կարգավիճակից, Կոսովոն պետք է բոլոր այնտեղ ապրողների համար լինի ապահով տարածք, ինչպես նաեւ մի տեղ, ուր լիովին կյանքի են կոչված ժողովրդավարության ստանդարտները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքներն այն նույն մակարդակով, որ ընդունվում է Եվրոպայի խորհրդի կողմից», - նախագծից մեջբերում է արել հայաստանցի խորհրդարանականը` հույս հայտնելով, որ «մոտակա ապագայում վերոհիշյալ սկզբունքը կընդունվի մեկ այլ պետության հանդեպ եւս, որը նույնպես սահմանակից է Եվրոպայի խորհրդի պետություններին` խոսքը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության մասին է»: