Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը «ափսոսանք է հայտնում հունիսի 18-19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում տեղի ունեցած զինված միջադեպի համար, որի արդյունքում մարդկային կյանքի կորուստ է գրանցվել»: Այդ մասին ասված է Էշթոնի խոսնակի հայտարարությունում, որը այսօր տարածել են Հայաստանում Եվրամիության պատվիրակությունից:
«Բարձրագույն ներկայացուցիչը երկու կողմերին կոչ է անում հարգել զինադադարի պայմանները, զերծ մնալ զենքի եւ ցանկացած սպառնալիքի կիրառումից եւ շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց ջանքերը: Եվրամիությունը վերստին հաստատում է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին ու երեք համանախագահների աշխատանքին», - երեքշաբթի օրը հայտարարել է Եվրամիության արտգործնախարարի խոսնակը:
Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքապահների եւ ադրբեջանական հետախուզական զինված խմբավորման միջեւ տեղի ունեցած դիմահար մերձամարտի հետեւանքով հայկական կողմից զոհվել է 4, վիրավորվել` եւս 4 զինծառայող: Ադրբեջանական կողմը նահանջել է՝ թողնելով մեկ դիակ եւ զինամթերք։