Երեկ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուի մոտ տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ:
Նախորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջարկության համաձայն, հերթական խորհրդակցությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմով` երկու կողմից էլ մասնակցել է ընդդիմության մեկական ներկայացուցիչ: Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Դավիթ Հարությունյանը, ադրբեջանական կողմից` Սաբիր Հաջիեւը եւ Սամադ Սեիդովը:
Հարությունյանը եւ Ռուստամյանը առաջընթաց են համարում այն, որ այս անգամ ադրբեջանական կողմը ընդունել է, որ քանի դեռ երկու կողմերը չեն ճշտել համագործակցության դաշտը, անիմաստ է առաջ շարժվել, եւ որ ԵԽԽՎ-ի որեւէ կառույց չի կարող փոխարինել Մինսկի խմբի համանախագահության բանակցային ձեւաչափը:
«Շտապողականությունը այս հարցում անընդունելի է եւ վտանգում է ԵԽԽՎ-ի վարկը», - հայտարարել են հայաստանցի խորհրդարանականները: - «Մենք դեմ ենք, որ ստեղծվի մի հարթակ, որը կարող է վերածվել քարոզչական նոր թատերաբեմի, ինչն ավելի կբարդացնի առանց այն էլ լարված հարաբերությունները»:
«Այս ամենի լույսի ներքո ընդունվեց մեր առաջարկությունը կողմերի միջեւ խորհրդակցությունները շարունակելու վերաբերյալ: Մենք առաջարկեցինք նաեւ ըստ անհրաժեշտության խորհրդակցություններին ներգրավել պատվիրակությունների այլ անդամներին: Այս հանդիպման բացահայտումն այն էր, որ ադրբեջանական կողմը համագործակցելու պատրաստակամություն էր հայտնում, քանի որ մինչ այս Ադրբեջանը միշտ բացառել է ցանկացած ձեւաչափով որեւէ համագործակցություն», - երեկ ուշ երեկոյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Դավիթ Հարությունյանը եւ Արմեն Ռուստամյանը:
Կարինե Քալանթարյան