Քիրմիջյանի պաշտպան Մելանյա Առուստամյանի փոխանցմամբ, ընդդիմադիր ակտիվիստի պաշտպանական կողմը պատրաստվում է դիմել նաեւ Վճռաբեկ դատարան՝ չնայած այստեղ եւս հաջողության հասնելու հույս չունեն։
«Բողոքարկումը մեզ միայն պետք է, որպեսզի ներպետական ատյանները սպառենք՝ հետագայում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու համար», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց պաշտպանը։
Դավիթ Քիրամիջյանը ձերբակալվել է մայիսի 31-ին, երբ, չնայած ոստիկանության արգելքին, մի խումբ ընդդիմադիր ակտիվիստների հետ փորձում էր մտնել Երեւանի Ազատության հրապարակ։ Հունիսի 3-ին խուլիգանության համար մեղադրվող Քիրամիջյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը՝ 2 ամիս ժամկետով։
Մելանյան Առուստամյանն ասում է, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքեր չկան՝ խուլիգանությունը ծանր հանցագործություն չէ։ Պաշտպանի խոսքով, դատարանը հաշվի չի առել նաեւ Ազգային ժողովի «Ժառանգություն» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների տված երաշխավորությունը Քիրամիջյանի վերաբերյալ։
«Ես չեմ բացառում, որ սա հենց քաղաքական պատվեր է»,- հայտարարեց Առուստամյանը։
Դավիթ Քիրամիջյանի մայրը՝ Ռութ Գրիգորյանն ասում է՝ անկեղծորեն հույս ուներ, որ իր տղային այսօր ազատ կարձակեն։
«Ինչպե՞ս կարելի է ուսանող երեխային, սովորող երեխային այդ վիճակում պահել։ Ի՞նչն է հետապնդվում։ Ինքը ոչ մի բան չի արել։ Ընդամենը՝ պաշտպանել է լրագրողին, որպեսզի ծեծ չուտի սադրիչ մի քանի երիտասարդից», - բողոքում է մայրը։
Ռութ Գրիգորյանն ամենից շատ մտահոգված է Քիրամիջյանի առողջական վիճակով։
Պաշտպանը այսօր միջնորդություն է ներկայացրել Քրեակատարողական վարչություն, դիմել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի կազմակերպվի Դավիթ Քիրամիջյանի բուժզննությունը։ Առուստամյանը իր պաշտպանյալին հանդիպել է երեկ. Քիրամիջյանը բողոքել է ուժեղ գլխացավերից։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ արագ արձագանքման խումբ է ուղարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ պահվում է Դավիթ Քիրամիջյանը։ Խումբը պարզել է, որ կալանավորված երիտասարդի քթից պարբերաբար արյուն է գալիս։
Քիրամիջյանը հայտարարել է, որ դիմել է բուժօգնություն ստանալու խնդրանքով, սակայն բժիշկ չի ապահովվել։
Մինչդեռ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը պնդում է, որ համապատասխան բժիշկը երկու անգամ այցելել է այն խուցը, որտեղ պահվում է Քիրամիջյանը։