Մատչելիության հղումներ

Ռազմական վտանգի դեպքում ՀԱԿ-ը «կանգնելու է Ղարաբաղի անվտանգության համար պայքարի առաջին դիրքերում»


Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստը` այն որակելով ցինիկ, եւ ցավակցում է հունիսի լույս 19-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվածների հարազատներին:

«Մի կողմ թողնելով վարչախմբի հանցավոր քաղաքականության հետեւանքով հրադադարի` ավելի ու ավելի փխրուն դառնալու պատճառները եւ վերահաստատելով Լեռնային Ղանրաբաղի խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու իր սկզբունքային դիրքորոշումը, Հայ ազգային կոնգրեսը միաժամանակ հայտարարում է, որ ռազմական վտանգի դեպքում վճռականորեն կանգնելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգության համար պայքարի առաջին դիրքերում», - ասված է ընդդիմադիր միավորման երկուշաբթի օրվա հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG