Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախագահը սկսում է իր այցը ԱՄՆ


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր սկսում է եռօրյա այցը Միացյալ Նահանգներ: Հունիսի 24-ին Սպիտակ տանը նրան կհյուրընկալի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Սպիտակ տան հաղորդագրության համաձայն` շաբաթավերջին Կանադայում կայանալիք Մեծ ութնյակի եւ Քսանյակի գագաթնաժողովներից առաջ Օբաման մտադիր է Մեդվեդեւի հետ քննարկել առեւտրի, ներդրումների, նորարարության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավոր ուղիները:

«Բարաք Օբամայի պաշտոնավարության սկզբից ի վեր ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը նպատակաուղղված ջանքեր է գործադրել Ռուսաստանի հետ մի շարք կարեւոր խնդիրների շուրջ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ, եւ հաջողվել է զգալի արդյունքների հասնել», - փոխանցում է Սպիտակ տունը:

Մեդվեդեւը Միացյալ Նահանգներ այցի նախաշեմին The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Օբամայի հետ հանդիպմանը մտադիր է շեշտը դնել տնտեսական շփումների վրա եւ բարձրացնել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG