Երկուշաբթի օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Դելեյանի որոշմամբ 2010 թվականի հունիսի 12-ին կարճվել է Սարիբեկ Սուքիասյանի եւ Արտաշես Ստեփանյանի կողմից «Բյուրեղ» ՍՊԸ նախկին բաժնետեր Գոռ Դավթյանին ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ քննվող քրեական գործի վարույթը:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սուքիասյանի եւ Ստեփանյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը, կայացված որոշման համաձայն «Հայէկոնոմբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի եւ «Նարեկ» ընկերության տնօրեն Արտաշես Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Արտաշես Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդումը, նույն` հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը):
Նույն որոշման համաձայն, ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության սպառնալիք) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելը) քրեական գործի վարույթը կարճվել է` հանցագործության դեպքի բացակայության պատճառով:
Կարինե Քալանթարյան