Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Լարված իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ»


Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիտեր Սեմնեբին:
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում անցած շաբաթավերջին Մարդակերտի շրջանում տեղի ունեցածը «ցավալի միջադեպ» որակելով` ասաց, որ միջադեպը վկայում է, որ շփման գոտում «իրավիճակը լարված է եւ հեշտությամբ կարող է դուրս գալ վերահսկողությունից»:

Եվրոպացի պաշտոնյայի կարծիքով, անհրաժեշտ է ձեռնարկել «բոլոր հնարավոր միջոցները` լարվածությունը մեղմելու համար», ինչը «կնպաստի նաեւ բանակցությունների ընթացքում լուծումներ գտնելուն»:

Դիտարկմանը, թե ադրբեջանական հարձակումը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուգում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումից անմիջապես հետո: Հայաստանի արտգործնախարարը «սադրիչ գործողություն» է որակել տեղի ունեցածը, Սեմնեբին գերադասեց արձագանքել առանց գնահատականներ տալու` շեշտելով, թե չի ցանկանում պատճառների մասին խոսել, քանի դեռ «տեղեկությունները երկրորդ աղբյուրից են ստացված»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG