Մատչելիության հղումներ

Երեւանում է Բ.Պոկրովսկու անվան երաժշտական կամերային թատրոնը


Մոսկվայի Բորիս Պոկրովսկու անվան երաժշտական կամերային թատրոնը երկուշաբթի օրը մեկնարկող հյուրախաղերի ընթացքում հայ հանդիսատեսին կներկայացնի Մոցարտի «Կախարդական սրինգը» եւ «Դոն Ժուան» օպերաների սեփական մեկնաբանությունը:

Լրագրողների հետ հանդիպմանը թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Միխայիլ Կիսլյարովը հիշեցրեց, որ իրենց թատրոնը Հայաստանում հյուրախաղերով հանդես է եկել դեռ 22 տարի առաջ:

«Կարծում եմ, որ դուք հաճույքով կդիտեք Մոցարտի հանրահայտ ստեղծագործությունների հիման վրա բեմադրված մեր թատրոնի լավագույն ներկայացումները, որոնք խիստ յուրօրինակ են եւ անսովոր», - նշեց Կիսլյարովը:

Հյուրախաղերը տեղի են ունենում հայ-ռուսական համագործակցության շրջանակներում:

«[Հայ-ռուսական] Մշակութային համագործակցությունը բավական լուրջ հիմքերի վրա է դրված, եւ այդ համագործակցության հերթական առհավատչյան հենց Պոկրովսկու անվան թատրոնի հյուրախաղերն են», - ասաց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG