Մատչելիության հղումներ

Սեմնեբի. «Կատարվածը պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա»


Հայաստանում է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, որին այսօր ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան - Եվրամիություն 2009-2011 թվականների գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, մասնավորապես` Ադրբեջանի վերջին գործողություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի նման գործողությունները եւ Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարությունները, որպեսզի դրանք այլեւս չկրկնվեն: Սեմնեբին եւս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ եւ նշել, որ դա պետք է միջազգային հանրության լուրջ ուշադրությանն արժանանա:

Հարավկովկասյան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած թիվ 2216 բանաձեւի առնչությամբ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ այն բանաձեւերը կամ հայտարարությունները, որոնք միակողմանի են եւ հիմնված չեն լիակատար տեղեկատվության վրա, ստվեր են գցում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG