Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը «Գազպրոմ» ընկերությանը հրահանգել է սահմանափակել Բելառուսին մատակարարվող գազի ծավալները` գազի դիմաց այդ երկրի պարտքի պատճառով:
Միաժամանակ, Մեդվեդեւը «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերին կարգադրել է շարունակել բանակցությունները խնդրի կարգավորման նպատակով Մոսկվա ժամանած բելառուսական պատվիրակության հետ:
Ավելի վաղ «Գազպրոմ»-ը սպառնացել էր այսօրվանից 85 տոկոսով կրճատել Բելառուսին մատակարարվող գազի ծավալները, քանի դեռ պաշտոնական Մինսկը չի վճարել 192 միլիոն դոլար կազմող պարտքը: