Հայտարարելով Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին` Ադրբեջանի ղեկավարները փորձում են կանխորոշել [Ղարաբաղի ժողովրդի] կամարտահայտության ելքը, դրանով իսկ, ըստ էության, մերժելով ինքնորոշման սկզբունքը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:
Այդ սկզբունքը, մինչդեռ, ինչպես ընդգծել է Նալբանդյանը, «Մադրիդյան առաջարկների երեք հիմնարար սկզբունքներից մեկն է, որը մեկ անգամ եւս վերահաստատվել է ԵԱՀԿ-ի 56 անդամ երկրների արտաքին գործերի նախարարների կողմից 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում»:
«Ադրբեջանը մերժում, ինչպես եւ կոպտորեն խախտում է վերոհիշյալ հիմնարար սկզբունքներից նաեւ երկրորդը` ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չգործադրման սկզբունքը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:
Նալբանդյանը շեշտել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության եւ ստորագրության որեւէ համաձայնություն անիմաստ է»:
«Իհարկե, անհնար է որեւէ լուծում առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության, առավել եւս, որ դա նախատեսված է կարգավորման հարցով Մինսկի խորհրդաժողովի անցկացման մանդատով: Հենց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իր կամարտահայտությամբ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Դա հակամարտության կարգավորման անկյունաքարն է: Բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության կարեւորության եւ անհրաժեշտության մասին քանիցս հրապարակավ արտահայտվել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները», - ասել է Հայաստանի արտգործնախարարը: