Ադրբեջանի խորհրդարանը հավանության է արժանացրել մի օրինագիծ, որը Սահմանադրական դատարանին հնարավորություն է տալիս ռազմական գործողությունների ժամանակ հետաձգել համապետական ընտրությունների անցկացումը:
Միլի մեջլիսի ուրբաթ օրը կայացած արտահերթ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը ընդունվեց պատգամավորների ձայների գրեթե բացարձակ մեծամասնությամբ:
Օրենքում ավելացվել են երկու հոդվածներ, որոնք Սահմանադրական դատարանին իրավունք են տալիս պատերազմի պայմաններում երկարաձգել խորհրդարանի եւ նախագահի լիազորությունները:
Օրենսդրական փոփոխությունների համաձայն, եթե ակտիվ ռազմական գործողությունների դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարում է, որ անհնար է իրականացնել խորհրդարանական եւ նախագահական հերթական ընտրությունները, ապա իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան` մինչ պատերազմական գործողությունների ավարտը խորհրդարանի եւ նախագահի լիազորությունները երկարաձգելու առաջարկով: Սահմանադրական դատարանը պարտավոր է դիմումը 7 օրվա ընթացքում քննել եւ որոշում կայացնել: Որոշումը պետք է ուղարկվի խորհրդարան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Փոփոխությունների նախագիծը ընդունվել է ձայների 102 կողմ, 2 դեմ հարաբերակցությամբ: Պատգամավորները անհրաժեշտ են համարել նման փոփոխությունների ընդունումը` կարծիք հայտնելով, որ պատերազմական իրավիճակների դեպքում գործնականում անհնար է ընտրությունների կազմակերպումը:
Առավել բուռն քննադատություն է արժանացել ընդունված մյուս օրենսդրական փոփոխությունը. «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին իշխող կուսակցության հեղինակած օրինագիծը նախատեսում է կրճատել ընտրական գործընթացների եւ նախընտրական քարոզարշավի ժամկետները: Այսպես, ընտրությունների ողջ գործընթացը տեւելու է ոչ թե 75, այլ 60 օր, իսկ նախընտրական քարոզարշավը արդեն կանցկացվի 23 օր` նախկին 28-ի փոխարեն:
Փոփոխությունների հեղինակները պնդում են, որ դրանք կոչված են ընտրական գործընթացը բարելավելուն եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն:
Ընդդիմությունն ու միջազգային կազմակերպությունները, մինչդեռ, համոզված են, որ նոյեմբերին նախանշված խորհրդարանական ընտրություններից առաջ ընդունված այս փոփոխությունները լրջորեն սահմանափակում են թեկնածուների եւ ընտրողների իրավունքները:
Միջազգային հանրությունը մշտապես է քննադատել Ադրբեջանին երկրում հավաքների ազատության իրավունքը ոտնահարելու, խոսքի ու մամուլի ազատությունը սահմանափակելու համար: