Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգի համալսարանում կարճատեւ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։
Ռուսաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը լրագրողների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շփման գծում ադրբեջանական զինուժի կազմակերպած վերջին հարձակմանը:
Հայաստանի նախագահը «սադրանք» է որակել ադրբեջանական կողմի գործողությունները եւ ցավակցություններ հայտնել հայկական կողմից զոհվածների հարազատներին։
Նախագահ Սարգսյանը Սանկտ Պետերբուրգ է մեկնել հունիսի 17-ին։ Նույն օրը երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ։
Այսօր ավարտվում է Սերժ Սարգսյանի երկօրյա աշխատանքային այցը Ռուսաստան։
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի միջոցառումների շրջանակում այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուրգի համալսարանում ներկա են գտնվել Երեւանի եւ Սանկտ Պետերբուրգի պետհամալսարանների միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման եւ համալսարանի ականավոր գիտնականների դիմանկարների սրահում Վիկտոր Համբարձումյանի եւ Արմեն Թախտաջյանի դիմանկարների բացման արարողություններին։