Ղրղըզստանում վերջին օրերի ողբերգական իրադարձությունները, կարծես թե, մարելու միտում ունեն: Այդուհանդերձ, շուրջ 200 մարդու (ոչ պաշտոնական տվյալներով` 10 անգամ ավելի) կյանք խլած միջէթնիկական բախումները հարուցել են միջազգային հանրության լուրջ մտահոգությունը: «Մոլորակ»-ն անդրադառնում է երկրում այսօր տիրող իրավիճակին:
Հանդեսը բացվում է անդրադարձով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում երեկ կայացած Մեդվեդեւ – Սարգսյան – Ալիեւ եռակողմ հանդիպմանը, որը հայկական կողմը «կառուցողական» է բնորոշել: