«Ադրբեջանական կողմը կցանկանար, որպեսզի Հայաստանը ավելի պատասխանատու մոտենար Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին», - 1news.az ինտերնետային պարբերականին ասել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը:
Նրա խոսքերով` ժամանակն է, որպեսզի հայկական կողմը գիտակցի այդ խնդրի շուրջ հանդիպումների քանակը որակի վերածելու անհրաժեշտությունը:
Նշելով, որ Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ «կարծիքների ինտենսիվ փոխանակում» է տեղի ունեցել, Պոլուխովը ասել է. - «Մենք համարում ենք, որ ցանկացած հանդիպում պետությունների ղեկավարների մակարդակով, հատկապես Ռուսաստանի Դաշնության ղեկավարի մասնակցությամբ, կարեւոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներ գտնելու գործում»:
Նրա խոսքերով` նման հանդիպումները դեպի հակամարտության փոխադարձաբար ընդունելի լուծումներ տանող ուղիներ գտնելու հույս են ներշնչում:
«Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը. մենք կարծում ենք, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված փաստաթուղթը թույլ է տալիս դուրս գալ բանակցային գործընթացի նոր մակարդակ», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը: