Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Ղրղըզստանի դեպքերի անկախ հետաքննության կոչ է անում


Միացյալ Նահանգների պետքարտուղարի Կենտրոնական Ասիայի հարցերով տեղակալ Ռոբերտ Բլեյքը Ղրղըզստանի հարավում վերջերս տեղի ունեցած բռնությունների անկախ հետաքննության կոչ է արել:

Բլեյքը այսօր այցելել է Ուզբեկստանի արեւելյան Անդիջան սահմանամերձ շրջան, որտեղ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, գտնվում են արյունալի իրադարձությունների հետեւանքով Ղրղըզստանը լքած շուրջ 100 հազար փախստականներ:

Ղրղըզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան այսօր այցելել է հարավային Օշ քաղաք` առաջին անգամ հունիսի 10-ին ազգամիջյան բախումների սկիզբ առնելուց ի վեր: Նա խոստացել է վերականգնել քաղաքի` անկարգությունների հետեւանքով փլատակների վերածված մասերը:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում այսօր հրապարակված հարցազրույցում Օտունբաեւան հնարավոր է համարել, որ բռնությունների հետեւանքով զոհվածների թիվը տասն անգամ ավելի լինի հրապարակված պաշտոնական թվից. պաշտոնական տվյալներով` զոհվել է 191 մարդ:

Ըստ ՄԱԿ-ի` Ղրղըզստանում բռնությունների հետեւանքով կան նաեւ շուրջ 300 հազար ներքին տեղահանվածներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG