«Այս պահին հստակ թիվ ասել չեմ կարող, սակայն տարբեր վերլուծաբաններից լսում եմ, որ ստվերային տնտեսությունը Հայաստանում կազմում է Համախառն ներքին արդյունքի 35-40 տոկոսը: Սա իշխանությունների առջեւ ծառացած ամենալուրջ մարտահրավերներից մեկն է», - ասաց Վարուդակիսը` շարունակելով. - «Ստվերային տնտեսությունը պետք է բերվի օրինական դաշտ: Դրանով իսկ կառավարությունը կնպաստի հարկային եկամուտների ավելացմանը եւ ի զորու կլինի հոգալ այդքան մեծ նշանակություն ունեցող սոցիալական վճարները»:
Նրա խոսքով, ստվերը մեծ է, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում, որը, հիշեցնենք, այս տարվա առաջին 4 ամիսների արդյունքներով, ըստ պաշտոնական վիճակագրության, արձանագրել է մոտ 13 տոկոսի աճ:
Մինչեւ տարեվերջ Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվելիք 25 միլիոն դոլարի բյուջետային վարկի որոշակի հատվածը, ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի փոխանցմամբ, ուղղվելու է հենց հանքարդյունաբերության ոլորտում օրենսդրական եւ կառուցվածքային փոփոխությունների իրականացմանը:
«Ես չեմ կարող ասել, թե որքան է կազմում թերհարկումը հանքարդյունաբերության ոլորտում. դա լուրջ հետազոտության նյութ է: Սակայն հանքարդյունաբերության հարկման օրենսդրությունը Հայաստանում շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան աշխարհի շատ երկրներում: Մշակվող նոր օրենսգրքի միջոցով հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել մի քանի ուղղություններով, պատշաճ կերպով կգնահատվի շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության ազդեցությունը` բնական ռեսուրսների, առաջին հերթին անտառների պահպանմանը համահունչ Հայաստանի պատշաճ զարգացումը ապահովելու նպատակով», - հավելեց Վարուդակիսը:
Արձանագրելով, որ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանի տնտեսության աճը կազմել է 7.2 տոկոս` Վարուդակիսը նշեց, թե «կարծես, [Հայաստանի կառավարության] հակաճգնաժամային ծրագիրը իր արդյունքն է տալիս, եւ աճը հավասարաչափ բաշխվում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա` բացառությամբ գյուղատնտեսության»:
ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարը փոխանցեց, որ բանկի գնահատականներով, շինարարության ոլորտում արձանագրված որոշակի աշխուժացումը պայմանավորված է միջազգային դոնոր կազմակերպությունների վարկային միջոցների հաշվին իրականացված կապիտալ ներդրումներով. - «Քանի որ մենք չենք տեսնում ընդհանուր շինարարության ոլորտի աճ, որի հիմնական շարժիչ ուժը կլիներ մասնավոր հատվածը, չենք կարծում, որ 2010-ի առաջին չորս ամիսներին արձանագրված 8.8 տոկոսի աճը կարագանա տարվա մնացած ամիսներին»:
«Այս ամենը հաշվի առնելով` Համաշխարհային բանկ ակնկալում է, որ Հայաստանում Համախառն ներքին արդյունքի աճը տարվա կտրվածքով կկազմի 4-5 տոկոս», - հայտարարեց Արիստոմենե Վարուդակիսը:
«Այն 3.5 տարվա ընթացքում, որ այստեղ էի, ականատես եմ եղել ե'ւ երկնիշ տնտեսական աճի, երբ Հայաստանն անվանում էին «կովկասյան վագր», ե'ւ երկնիշ անկման, ե'ւ տնտեսության աստիճանական վերականգնման: Հայաստանին անհրաժեշտ են խորը կառուցվածքային բարեփոխումներ», - եզրափակեց Արիսոմենե Վարուդակիսը: