«Հունիսի 17-ին կայացած եռակողմ հանդիպումը անցավ կառուցողական մթնոլորտում, կողմերը արձանագրեցին այն, ինչին հասել են առ այսօր հանդիպումների արդյունքում եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները հենց դրա հիման վրա», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Սանկտ Պետերբուրգում կայացած Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում:
«Գործընթացը Մինսկի խմբի եռանախագահներ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի աջակցությամբ շարունակվում է: Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը օգտակար էր: Այն կարեւոր հանգրվան էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում», - ասել է նա:
«Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դեր է խաղում Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Նախագահ Մեդվեդեւի ներգրավվածությամբ հանդիպումները հնարավորություն են ընձեռում մերձեցնելու կողմերի դիրքորոշումները, իսկ այն հարցերում, որոնց շուրջ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվում, կողմերը կարողանում են առավել հստակեցնել մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս շարունակել բանակցությունները եւ շարժվել առաջ», - հայտարարել է Նալբանդյանը:
Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, պատասխանելով մադրիդյան առաջարկությունների մասին հարցին` Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ 2007 թվականի նոյեմբերից բանակցությունների սեղանին եղել է մեկ փաստաթուղթ` համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան սկզբունքները, որոնք նաեւ գրանցված են Վիեննայում` ԵԱՀԿ քարտուղարությունում` որպես պաշտոնական առաջարկություն: Դրանից հետո բոլոր առաջարկները կրել են աշխատանքային բնույթ: